Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արքան վերադարձավ տուն

Արքան վերադարձավ տուն
27.05.2013 | 03:07

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի մերձակա Օպլենաց ավանի սուրբ Գևորգ եկեղեցու բակում` հոր, ահաբեկչության զոհ դարձած Ալեքսանդր առաջինի, կողքին վերահուղարկավորել են Հարավսլավիայի 43 տարի առաջ ԱՄՆ-ում վախճանված վերջին արքային` Պետար երկրորդ Կարաջորջևիչին: Արարողությանը ներկա են եղել Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և վարչապետ Իվիցա Դաչիչը:

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ